Մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկում Ուզբեկստանի քաղաքացու սպանության մեջ կասկածում են ու ձերբակալել են տասնհինգամյա աշակերտի:

Հաղորդվում է, որ Ուզբեկստանի 18-ամյա քաղաքացու մարմինը՝ դանակի հարվածներով, հայտնաբերել էին հունվարի քսանին Նարո-Ֆոմինսկի դներից մեկի մոտակայքում: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՔԿ Մոսկվայի մարզի հարցերով ԳՎ-ն:

Հաղորդվում է, որ դեռհասը ոստիկանությունում հաշվառված չի եղել, սակայն նրա հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել: Ոստիկանները պարզում են միջադեպի հանգամանքները: Կասկածյալների հետ աշխատում են քննիչները: