Ամերիկյան Մեն նահանգում 5 խոզերի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Արու խոզը այնքան բարձր ձայներ է արձակել, որ հարեւանները ոստիկանություն են կանչել:

Չայնա քաղաքի բնակչուհին հարեւան տնից աղմուկ է լսել, ինչը նրա մոտ կասկածներ է առաջացրել:

Որոշ ժամանակ անց կինը, վստահ լինելով, որ մոտակայքում գտնվողն քոթեջներից մեկում արյունալի հանցագործություն է տեղի ունենում, զանգահարել է ոստիկանություն՝ նշելով, որ ընտանեկան բռնության ականատես է դարձել:

Ոստիկաններն անհապաղ ժամանել են այն տուն, որտեղից շարունակվում էին սրտաճմլիկ ձայներ հնչել: Սակայն մեծ է եղել նրանց զարմանքը, երբ տեսել են, որ քոթեջի տերը նորմալ տեսք ունի եւ բռնության վկայություններ չկան:

Ոստիկանները տղամարդուն խնդրել են ցույց տալ աղմուկի աղբյուրը եւ էլ ավելի են ցնցվել, երբ պարզել են, որ այդ ձայներն արձակում է «երջանկությունից խելագարված» արու խոզը, որին փակել էին 5 էգ խոզերի հետ միասին:

«Կենդանիները տերը հայտարարել է, որ բարձր աղմուկը արձակել է արու խոզը: Այսպիսով եզրակացություն է արվել, որ տեղի ունեցածը ոչ հարձակում է, ոչ ընտանեկան բռնություն»,-ասված է պաշտոնական հաղորդագրությունում, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Mirror-ը: