Դեպի Թուրքիա է շարժվում Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետեւանքով առաջացած մոխրի ամպը։
Եթե քամին չփոխի ուղղությունը, մոխրի ամպը Ստամբուլի երկրնքում կհայտնվի երեք օրից, հայտնում է ադրբեջանական АПА-ն։
Համաձայն մասնագետների տվյալների՝ մոխրի արտանետումները վտանգ են ներկայացնում օդանավերի տուրբինների համար եւ ինքնաթիռների թեւերին նստելով՝ կարող են խնդիրներ առաջացնել։ Վերջին երկու օրերի ընթացքում Եվրոպայի ավելի քան տասը երկիր հրաբխի պատճառով փակել են օդային տարածքը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւս հանդես է եկել համապատասխան նախազգուշացմամբ։ Կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Էփսթեյնը նշել է, որ իրենք չգիտեն, թե կոնկրետ ինչ ազդեցություն կարող է թողնել մոխրի ամպը մարդկանց առողջության վրա,սակայն չի բացառվում, որ այն շնչուղիների խնդիրներ առաջացնի։



























