Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ զգացմունքների զսպումը երկարացնում է մարդու կյանքը: Նման եզրակացության նրանք եկել են հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 6 հազար մարդ:

Հավաքելով տվյալները եւ վերլուծելով դրանք, գիտնականները հանգել են եզրակացության, որ զգացմունքները զսպող մարդիկ ավելի երկար են ապրում, քան իրենց զգացմունքային հասակակիցները:

Միաժամանակ, գերմանացի գիտնականներն այլ կարծիքի են: Յեն քաղաքի համալսարանի գիտնականների հետազոտության տվյալների համաձայն՝ զգացմունքները ճնշելը հանգեցնում է սրտի կծկումների հաճախականության բարձրացման:

Եթե հեշտ հուզվող մարդկանց մոտ այդ երեւույթն անցնում է զգացմունքների պոռթկման դադարման հետ, ապա զուսպ մարդկանց մոտ սրտխփոցները շարունակում են բարձր մնալ երկար ժամանակահատված: Դա, ի վերջո, կարող է հանգեցնել հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության, օնկոլոգիայի եւ երիկամների հիվանդության: