Մշտական սթրեսը կարող է գլխացավի եւ մկանային, ինչպես նաեւ անոթների ցավի պատճառ դառնալ: Այս մասին հայտարարել են շվեդ գիտնականները:
Մասնագետները ուսումնասիրել են 1500 կանանց վիճակը եւ նրանցից որոշների մոտ սթրեսի ախտանշաններ հայտնաբերել: Պարզվել է, որ միջին տարիքի կանանց 20 տոկոսը վերջին 5 տարիներին մշտապես կամ հաճախակի սթրես է տարել:
Վերլուծելով փաստերը, շվեդ գիտնականները պարզել են, որ սթրեսի պայմաններում ապրող կանանց 40 տոկոսը հաճախ տառապում է մկանային եւ անոթային ցավերից, ինչպես նաեւ մարսողության հետ կապված խնդիրներ ունեն: Տարիքի հետ իրավիճակն ավելի է խորանում: Ռիսկի խմբում են 40-60 տարեկան կանայք, որոնք ծխում են եւ աշխատում տնից դուրս:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ այն մարդիկ, որոնք հասուն տարիքում սթրեսի են ենթարկվում, ծերության ժամանակ առավել հաճախ են տառապում ուղեղի հետ կապված խնդիրներից:



























