Harley Davidson մոտոցիկլը, որը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նվիրաբերել էր Caritas Roma կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը, Փարիզում Bonhams աճուրդում վաճառվել է 241,5 հազար եվրոյով, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Աճուրդի կազմակերպիչները հույս են ունեցել մոտոցիկլը վաճառել 12-15 հազար եվրոյով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աճուրդի է հանել իր Harley-Davidson մոտոցիկլը: Harley Davidson Dyna Super Glide մոտացիկլի շուկայական գինը գնահատվում է 12-15 հազար եվրո:
Մոտոցիկլի հետ միասին վաճառքի է հանվել նաեւ Հռոմի Պապի բայքերի կաշվե բաճկոնը:
Մոտոցիկլի վաճառքից ստացված միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների: Հաղորդվում է, որ Ֆրանցիոսկոս Պապին այդ մոտոցիկլն ու բաճկոնը 2013-ի հունիսին նվիրել էր Harley-Davidson ընկերությունը՝ իր 110-ամյակի առիթվ: Նվերն ստանալուց երկու օր անց Ֆրանցիսկոս Պապը օրհնել է բայքերներին, որոնք հավաքվել էին Հռոմում համագումարի:



























