Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների խումբն ապացուցել է, որ քնի հետ կապված խնդիրները լուծելը բավական հեշտ է: Ընդամենը պետք է ճիշտ կազմել սննդակարգը եւ ֆիզկուլտուրայով զբաղվել:
Տվյալ միջոցը կօգնի ազատվել անքնությունից՝ նախքան դրա սկզբնաղբյուրը պարզելը:
Գիտնականներն առաջարկում են քնից առաջ Բրազիլական ընկույզ ուտել եւ մեկ գավաթ կաթ խմել: Դա կնպաստի լավ քնելուն:
Պարզվել է, որ կալցիում եւ կալիում պարունակող մթերքները բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի առողջական վիճակի վրա: Վիտամին D պարունակող մթերքները պետք է ամենօրյա սննդակարգում ներառվեն:
Ըստ մասնագետների՝ օրգանիզմում անհրաժեշտ քանակությամբ կալիումի առկայության դեպքում առավոտյան արթնանալիս ձեր օրգանիզմը հոգնածություն եւ քնկոտություն չի զգա: Լավ քնի համար հարկավոր է հնարավորինս խուսափել յուղոտ մթերքներից:



























