Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ Ալ- Աբրաշին՝ Սիրիայի անկախության օրվա առիթով:
Աժ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, բոլոր մեր գործընկերներին եւ Սիրիայի ողջ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ միջխորհրդարանական սերտ կապերն ավելի կաշխուժանան եւ կընդլայնվեն ` ի շահ մեր ժողովուրդների բարօրության»:




























