ԼՂ կառավարությունը հավանության է արժանացրել սոցիալական ապահովության նախարարության կողմից մշակված 2010-2012 թթ. ժողովրդագրական քաղաքականության պետական ծրագիրը։
Ծրագիրը ծնունդների ավելացման եւ ընտանիքի պահպանման, մահացության մակարդակի կրճատման ավելի քան 50 միջոցառում է նախատեսում։ Գործընթացը կվերահսկվի կառավարության համապատասխան մարմնի կողմից։




























