Հայաստանցի ծրագրավորողները ստեղծել եւ արդեն գործարկել են հայկական առաջին միկրոբլոգային «Armenix» համակարգը։ Ըստ հայկական միկրոբլոգի նախագծի համահեղինակ Վարդան Պապիկյանի՝ միկրոբլոգի հայկական տարբերակը ստեղծելիս հաշվի են առնվել արտասահմանյան միկրոբլոգային համակարգերի թերությունները։ «Twitter միկրոբլոգում հաղորդագրություն թողնելու համար հատկացված է առավելագույնը 160 նիշի հնարավորություն։ Armenix-ը ստեղծելիս հաշվի ենք առել հայերեն լեզվի յուրահատկությունը, եւ միկրոբլոգի տեքսի համար հատկացրել ենք 200 նիշ, քանի որ հայերենի բառերը գրելու համար ավելի շատ նիշեր են օգտագործվում»,- ասաց Պապիկյանը։
Ըստ ծրագրավորողի՝ ստեղծվել է նաեւ «Armenix»-ի բջջային տարբերակը, սակայն այն գործում է ռուսերեն լեզվով, քանի որ Հայաստանում բջջային հեռախոսները հայերեն ծրագրերով չեն գործում։
Պապիկյանը նշեց նաեւ, որ բանակցում են Twitter-ի եւ Facebook-ի հետ, որպեսզի «Armenix»-ի մասնակիցների հաճախորդները միկրոբլոգերը տեղադրվեն այդ սոցիալական ցանցերում։




























