Համաշխարհային օվկիանոսում ձկների ընդհանուր զանգվածը սպասվածից 10 անգամ շատ է այսպես կոչված «մթնշաղի գոտում» բնակվող ձկների հաշվին:
Իսպանիայի ազգային հետազոտական խուրհուրդը 2010թ.-ի Malaspina շուրջրերկրյա արշավ էր անցկացրել, որին մասնակցել էին գիտնականների Առաջատար գիտության միջերկրածովյան ինստիտուտից:
Նպատակը համաշխարհային օվկիանոսի բնակիչների տեսակների ուսումնասիրությունն էր: Դրա համար գիտնականներն օգտագործել են հատուկ սարքավորումներ մինչեւ 1 կմ խորության լուսավորության համար:
Ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 32 000 ծովային մղոն հեռավորությամբ տարածք: Համդրելով ստացված տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ «մթնշաղի գոտում» ձկների ընդհանուր զանգվածը սպասվածից 10 անգամ շատ է 2000 միլիոն տոննայից, ինչպես որ գնահատել էր Science ամսագիրը 2009թ.-ին:
Գիտնականների խոսքով սա նշանակում է, որ օվկիանոսում ձկների թիվը 10 անգամ շատ է սպասվածից, ինչն էլ հետեւանքներ է թողնում օվկիանոսում ածխածնի շրջանառության վրա: Բացի այդ մասնագետները պետք է դեռ ուսումնասիրեն օվկիանոսի այն հատվածը, որը նախկինում, ըստ էության, համարվում էր ջրային «անապատ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Nature Geoscience-ին:



























