Ադրբեջանը նախատեսում է լրտես-արբանյակ արձակել: Դա նախատեսված է 2017 թվականին: Ինչպես հաղորդում է vesti.az-ը, Ադրբեջանի առաջին հեռուստահաղորդակցային արբանյակը՝ Azerspace-1-ը, արձակվել է մեկ տարի առաջ:

2015-ին կավարտվի երկրորդ ադրբեջանական կապի արբանյակի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը, որը կպատրաստի Global Resources ընկերությունը: Այդ ընկերության հետ պայմանագիրը ֆինանսավորվում է Azercosmos ընկերության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USTDA) դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում:

2017 թվականին Ադրբեջանը նախատեսում է տիեզերք արձակել օպտիկական արբանյակ եւ արդեն բանակցություններ է վարում արտադրող ընկերությունների հետ: Բարձր ճշգրտության պատկեր ապահովող արբանյակը թույլ է տալիս այն կոչել լրտես-արբանյակ: