Ռուսաստանի մայրաքաղաքում անհայտ անձն առեւանգել է մեքենան, որում գտնվել է երկու քնած երեխա:

Հաղորդում են, որ չարագործն առեւանգել էր Land Rover մակնիշի մեքենա, որը կայանված էր բնակելի շենքերից մեկի մոտ:

Ոստիկանները համարում են, որ գողը չի նկատել ետեւի նստարանին քնած երեխաներին, քանի որ շուտով որոշել է մեքենան թողնել առեւանգման վայրից ոչ հեռու:

Երեխաները ողջ ու առողջ էին, նրանց շուտով հանձնել են ծնողներին, նշվում է ՆԳՆ պետվարչությունում:

Այս պահին ոստիկանությունը փնտրում է կասկածյալին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: