Իրանում դատարանը 3,5 տարվա ազատազրկման եւ 50 մտրակի հարվածի է դատապարտել լրագրող Մոհամադ Նուրիզադային՝ իշխանություններին քննադատելու համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Նուրիզադան ձերբակալվել էր 2009թ. նոյեմբերին: Իր հոդվածներում նա կտրուկ քննադատում էր իրանական ղեկավարության գործողությունները նախագահական ընտրություններին հաջորդած անկարգությունների ժամանակ: Նրան մեղադրել են հակակառավարական քարոզչության մեջ եւ կալանավորել: Ինքը լրագրողը պնդում է, որ իր մասնագիտության ներկայացուցիչներն իրավունք ունեն քննադատել իշխանությանը: