Սամարայի ոստիկանները հետաքննում են դժբախտ պատահարի դեպքը՝ կնոջ մահը վնասվածքներից, որոնք ստացել է մեքենայի վրաերթից, որը ինքը տուժածն էր հեռակառավարել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 30-ամյա կինը զոհվել է այն բանից հետո, երբ վնասվածքներով տեղափոխվել է Սամարայի հիվանդանոցներից մեկը:
Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ կինը տուժել է ՎԱԶ-2114 մակնիշի մեքենան հեռակառավարմամբ գործի գցելու փորձի ժամանակ: Փոխանցման տուփը նույնպես ակտիվացել է, մեքենան շարժվել է ու վրաերթի ենթարկել կնոջը, հաղորոդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի պետվարչությանը:




























