Իրաքում իսլամիստ գրոհայինները մահապատժի են ենթարկել վեց ոստիկանի: Դրանից առաջ ստիպել են աղոթել, որպեսզի պարզեն շիա են, թե՝ սունի:

Այս մասին հայտնի է դարձել ոստիկաններից մեկի խոսքից, ով հասցրել է բժիշկներին մահից առաջ պատմել տեղի ունեցածի մասին:

Ոստիկանները փրկվելու համար գրոհայիններին ասել են, որ սունի են: Սակայն նրանց ստիպել են աղոթել, ու քանի որ շիաների եւ սունիների կրոնական ծեսերը տարբեր են, ակնհայտ է դարձել, որ նրանք շիաներ են: Դրանից հետո նրանց գնդակահարել են:

Ոստիկանների հետ հաշվեհարդարը տեղի է ունեցել Բաղդադից հյուսիս գտնվող իրաքյան Սալահեդդին նահանգում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: