Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը 57 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը ինքնաձիգներից, գնդացիրներից ու դիպուկահար հրացաններից գնդակոծել է ԼՂՀ Պաշտպանական բանակի դիրքերը շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով:
«Հակառակորդի բոլոր գործողությունները համարժեք պատասխան են ստացել ԼՂՀ Պաշտպանական բանակի առաջավոր դիրքերի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:




























