Բեռլինի տեխնիկական թանգարանում տեղադրված եւ երկրների անվանումները ցույց տվող հարթէկրան մոնիտորի վրա Թուրքիա անվանման կողքին փակագծերում գրված է եղել Քուրդիստան:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Բեռլինի տեխնիկական թանգարան է մտել մի թուրք այցելու, ով, նկատելով «Թուրքիա» անվանման կողքին փակագծերում նշված «Քուրդիստան» անվանումը` բջջայինով նկարահանել է այդ ամենը:
Գերմանիայի չորս տարբեր հատվածներում գտնվող տեխնիկական թանգարանները աշխարհի հայտնի թանգարանների շարքին են դասվում: Թանգարանների պատասխանատուն Գերմանիայի հեռահաղորդակցության եւ փոստի վարչությունն է:




























