Թուրքիայում հաջորդ տարի կարող է հանրաքվե անցկացվել` կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Եթե թուրք ժողովուրդը սատարի նախագահական համակարգին, այդժամ հարցը կարող է ներկայացվել Թուրքիայի խորհրդարանին»,- ասել է վարչապետը:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` Էրդողանը հավանական է համարել դրանց հաստատումը խորհրդարանում: «Իսկ եթե խորհրդարանը հավանություն չտա փոփոխություններին, մենք հարցը կդնենք հանրաքվեի, որի ժամանակ թուրք ժողովուրդը կորոշի դրանց ճակատագիրը», — ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Թուրքիայի վարչապետը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահին ներկայումս ընտրում է խորհրդարանը: