Հայաստանում ուրանի հանքավայրի շահագործման հետ կապված ուսումնասիրություններ են կատարվում: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հարցին, թե ուրանի հանքավայրի շահագործումը որքանով կարող է վտանգել Հայաստանում բնապահպանական իրավիճակը, նախարարը պատասխանեց, որ այս պահին ռուսական կողմի հետ ընթանում են նախկինում կատարված հետազոտությունների ուսումնասիրման աշխատանքներ եւ գնահատվում են նախկին հետազոտությունների արդյունքները:
«Ուրանը վտանգ կարող է ներկայացնել միայն հարստացման ժամանակ, այսինքն հիմա վտանգի մասին խոսելը վաղ է»,- ասաց նա ու հավելեց, որ երբ կավարտեն այդ ուսումնասիրությունները եւ կոնկրետ ծրագրեր մշակելիս կլինեն, այդ ժամանակ միայն հնարավոր կլինի խոսել հնարավոր վտանգների մասին:




























