ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի ավելի քան 6000 հրատարակություն է նվիրել Հայաստանի ազգային գրադարանին` համայնքային գրադարաններին բաշխելու նպատակով:

Նշենք, որ այս նախաձեռնությանն աջակցում են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ Ազգային գրադարանային շաբաթվա (ապրիլի 12-19) ու Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա (ապրիլի 23) շրջանակներում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր գործակալությունները, հիմնադրամներն ու ծրագրերը մասնակցեցին այս կոչին ու գրքեր նվիրեցին համայնքային գրադարաններին: Ազգային գրադարանի Շրջիկ գրադարան ավտոբուսը եկավ ՄԱԿ-ի շենք` նվիրատվությունը ստանալու:

Հայաստանի ՄԱԿ ՀՏՎ-ն նաև նպաստել է ՄԱԿ-ի 2 ավանդապահ գրադարանների ստեղծմանն ու հետագա գործունեությանը Հայաստանում. մեկը՝ Հայաստանի Ազգային գրադարանում, մյուսը` Երևանի պետական համալսարանում: