Հայաստանի Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների  միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով հունվարի 24-ի իր իսկ կայացրած որոշումը: Միջնորդությունը Սահմանադրական դատարն էր ներկայացրել ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իսկ մերժման որոշումը ստորագրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով՝ պատգամավորները  միջնորդել էին մինչեւ ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել նաեւ օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ եւ 38-րդ հոդվածների գործողությունը:

Որոշումը դիտեք այստեղ