Ապրիլի 17-ին Մասիսի իր բնակարանում ոստիկանները հայտնաբերել են 59-ամյա Մարինե Ավետիսյանի դիակը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ապրիլի 17-ին, ժամը 8.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 1951 թ. ծնված Մարինե Ավետիսյանն իր տանն անգիտակից վիճակում պառկած է:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է Մ. Ավետիսյանի դիակը` կրծքավանդակի մասում դանակի բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը, տան ննջասենյակում կնոջը սպանել է ամուսինը` 1950 թ. ծնված Վլադիմիր Զ.-ն:

Վլադիմիր Զ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: