Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանը նոր տեղափոխված բանտում սկսել է վոլեյբոլ խաղալ հարեւան բանտարկյալների հետ:
PKK-ի առաջնորդ Օջալանը բացի օրական 2 ժամ տեւող զբոսանքից, արդեն հնարավորություն է ստացել նույն բանտ տեղափոխված PKK-ի այլ անդամների հետ վոլեյբոլ խաղալ: Բանտում 6 հոգու առկայությունը թույլ է տվել հավասար բաժանվել եւ մրցել իրար հետ:
Նշենք, որ Աբդուլահ Օջալանը ձերբակալվել է 1999-ին եւ դատապարտվել ցմահ ազատազրկման` բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով:




























