Ապրիլի 20-ին՝ ժամը 15-ին, ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում կամփոփվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2010թ.-ի զորակոչի խնդիրները: