Իրաքի քաղաքացիների մուտքի ռեժիմը Հայաստան պարզեցվել է: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Իրաքի քաղաքացիները նախկինի պես չեն կարողանա վիզա ստանալ ցամաքային սահմանին կամ օդանավակայանում, սակայն այժմ հնարավոր կլինի վիզան ստանալ առանց Հայաստանից հրավերի: Ավելի վաղ այդ ռեժիմը տարածվում էր Հնդկաստանի ու Չինաստանի վրա:

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է երկրների ցանկ, որոնք քաղաքացիները կարող են վիզա ստանալ միայն Հայաստանի դեսպանատներում ու հյուպատոսարաններում եւ միայն հրավերներով: