Միասնական  եվրասիական տարադրամը կարող է շահավետ լինել ոչ միայն Ռուսաստանի համար: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ պատասխանելով հայկական դրամի ապագայի մասին հարցին: «Նման տարադրամը, եթե այն ստեղծվի, կազդի ՄՏՏ վրա այպես, ինչպես եվրոն Եվրամիության երկրների: Հակված եմ մտածելու, որ ազդեցությունը դրական կլինի»,-ընդգծել է նա:

Ի պատասխան այն հարցին, արդյոք Ռուսաստանը չի օգտագործի այդ տարադրամը հանուն իր շահերի, Չազմաչյանը կոչ է արել հիշել Խորհրդային միության դրական փորձը: «Իսկ ԽՍՀՄ դրամային քաղաքականությունը բխո՞ւմ էր արդյոք միայն Ռուսաստանի շահերից: Որպես Խորհրդային միությունից դուրս եկած անձ, ես այդպես չեմ կարծում»,-ասել է Ճզմաչյանը:

Այնուամենայնիվ, հավելել է նա, միասնական տարադրամի հարցը եվրասիական տարածքի համար բավականին հեռավոր ապագայի հարց է. «Կարծում եմ, որ հայկական դրամը որպես տարադրամ դեռեւս երկար ժամանակ գոյություն կունենա»: