Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Բանուչյանը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ, իբր թաքցրել է մի քանի հազար դրամ հարկը Մատենադարանում վաճառվող բացիկներից, մինչդեռ ակնհայտ է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի. Բանուչյանը ՀԱԿ անդամ է եւ 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Վայոց ձորում գտնվող նախընտրական շտաբի ղեկավարը:

Բանուչյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ձգձգումների պատճառով խաթարվում է իր գիտական աշխատանքը:

Հիշեցնենք, որ դատարանը նախորդ նիստում համաներում էր կիրառել Մատենադարանի 2 աշխատակիցներ Ռուզան Պողոսյանի եւ Նունե Շահումյանի նկատմամբ:

Արշակ Բանուչյանի դատավարությունը կշարունակվի վաղը` ժամը 11.00-ին: