Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հրամայել է 5,4 մլրդ դոլար հատկացնել արդյունաբերության ոլորտի նախագծերի ֆինանսավորման համար:Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այդ միջոցներն ուղղվելու են փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը: Բացի այդ նախագծերի ֆինանսավորման հարցում ներդրումներ կունենան նաեւ օտարերկրյա ընկերությունները:
Նախագահը նաեւ նշել է, որ գումարները չպետք է ուղղվեն «գոյություն ունեցող անցքերը փակելուն»:
Նախագահը նաեւ քննադատել է կառավարությանը՝ պահանջելով խոսքից գործի անցնել ու ներդրողներ փնտրել:

























