Չինաստանը կցանկանար Հայաստանին տեսնել նոր Մեծ մետաքսե ուղու տնտեսական գոտու մասը: Այդ մասին փետրվարի 15-ին լրագրողներին հայտարարել է  ՉԺՀ Կոմկուսի ԿԿ միջազգային բաժնի փոխտնօրեն Չժոու Լին, ով Չինաստան Կոմկուսի պատվիրակության կազմում պետական այցով ժամանել է Հայաստանում:

«Մենք պատմել են Մեծ մետաքսե ուղու վրա տնտեսական գոտու ստեղծման գաղափարի մասին, որը նախաձեռնել է Չինաստանն անցյալ տարի: Նոր մետաքսե ուղին սկսվում է Չինաստանի արեւմուտքից ու հասնում է եվրոպական երկրներ: Մենք հույս ունենք, որ այս ուղին ազատ տնտեսական կապերի հաստատման համար երկրների միջեւ, որպեսզի այդ երկրների տնտեսությունները զարգանան»,- հայտարարել է Չժոու Լին:

Նա նաեւ նշել է, որ հայ գործընկերների հետ քննարկվել են համագործակցության ամրապնդման եղանակներ զբոսաշրջության ու առեւտրի բնագավառներում, ինչպես նաեւ Հայաստանից Չինաստան արտահանման ծավալի աճի վերաբերյալ: