Համաձայն եմ զբաղվել եւ վաճառել Հայռուսգազարդի 20 տոկոսը: Այս մասին Faceebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանի Նախագահ ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի պատասխաններին:

Նա մասնավորապես գրել է.

«Պարոն նախագահ։ Երեկ մոռացա մի 2 բան էլ նշել Ձեր ելույթից։ Նախ, համաձայն եմ զբաղվել եւ վաճառել Հայռուսգազարդի 20%-ը։ Խնդրում եմ ձեր ստորագրությամբ բլանկի վրա մի նամակ, որն ինձ լիազորում է վաճառելու Հայռուսգազարդ ընկերության բաժնետոմսերի 20%-ը։ Երկրորդ, նշեցիք, որ հայկական բաժնետոմսերն այնքան լավն են, որ դրանց գինը 6%-ից իջել է 5.8%-ի։ Պարոն նախագահ, այդ մտքերը մինչ Ձեզ լսել էի ֆինանսների նախարարից։ Կատարյալ անտեղյակության արդյունք է։ Բոլոր երկրների պետական արժեթղթերը (բացառությամբ Ուկրաինայի) վերջին շրջանում իջել են։ 2 հիմնական պատճառ կա։ Առաջին. եւ աշխարհի, եւ Եվրոպայի տնտեսությունները 2013-ի 2-րդ կիսամյակին աճում են պրոգնոզների նկատմամբ։ Այս պայմաններում փոխառու միջոցների տոկոսն իջնում է։ Երկրորդ՝ շարունակվում է QE ծրագրի իրականացումը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրաբանկի եւ Անգլիայի Բանկի կողմից։ Էժան փողը թափած է։

Բայց խորհուրդ չեմ տա խորհրդակցություն հրավիրել եւ Ձեզ սխալ տեղեկատվություն տրամադրած մարդկանց պատժել։ Վարչապետը ֆինանսական ոլորտում, բանկերում, ապահովագրության, ֆինանսական հաշտարարի կառույցներում այնպիսի քավոր-սանիկական, խնամիական, մարդ ու կնկա այնպիսի մաֆիա է ստեղծել,որ գլուխ չեք հանի։ Ելքը մեկն է. դրանցից ազատվել։ Այսինքն, դիմում գրեք եւ հեռացեք։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրանտ Բագրատյանը երեկ արդեն անդրադարձել էր ԵԿՄ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նշելով, որ վերջինս չարաշահել է թվերն ու փաստերը, կապակցելով մակերեսային, փաստերի առաջին կարգի առնչությունները։