Հունաստանը 2013թ.-ին գրանցել է բյուջեի ավելցուկ ավելի քան 1.5 մլրդ եվրոյի չափով՝ գերազանցելով վարկատուների պահանջները: Այդ մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով երկրի վարչապետ Անտոնիս Սամարասին:
«Մենք 2013թ.-ին ստեղծել ենք առաջնային հավելուրդ, թեեւ պետք է տեղի ունենար միայն 2014 թվականին: Եվ այն երեք անգամ ավել էր, քան նախնական հաշվարկներում»,- ասել է Սամարասը: Ավելի վաղ վարչապետը հայտարարում էր, որ առաջնային հավելուրդը(բյուջեի ավելցուկ առանց պարտքի սպասարկման հաշվարկների) կկազմի 500 մլն եվրո:
Սա ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին դեպքն է, որ ճգնաժամային Հունաստանում գրանցվել է բյուջեի առաջնային հավելուրդ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

























