«Ինգո Արմենիա» ընկերության դեմ այս պահին կա դատական 10 գործ, որոնք գտնվում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, ինչպես նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում: Այս խնդրին անդրադարձել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուրանկյուն» հաղորդաշարը:
Քաղաքացիներն ընկերության դեմ այս հայցերը ներկայացրել են այն բանից հետո, երբ «Ինգո Արմենիա»–ն հրաժարվել է փոխհատուցում տրամադրել։
Նշվում է, որ քաղաքացիներն ու ընկերություններն ընդդեմ ապահովագրական ընկերությունների դատարան են դիմում երկու պատճառով՝ ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է գնահատում պատճառված վնասի չափը:
«Ինգո Արմենիա» ընկերության կողմից չփոխհատուցման վերաբերյալ քաղաքացիների երկու բողոք լայն արձագանք են գտել հասարակության շրջանում:
Մանրամասները տեսանյութում՝ 8:20 վայրկյանից:


























