Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը ցանկալի է որպես կամավոր: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով երկրում կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ ընդդիմության դժգոհությունը: Այսպես, թե այնպես, հավելել է նա, կառավարությանը պետք է հավատալ: Պատասխանելով դեպի արտերկիր կենսաթոշակային կուտակումների արտահոսքի մասին հարցին՝ Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանում կմնա կուտակումների 60 տոկոսը, մնացած 40 տոկոսը կգնա արտերկիր:
Ինչ վերաբերում է հանրության ու ընդդիմության բողոքին, ապա նրա կարծիքով՝ ընդդիմությունը իրավիճակն օգտագործում է որպես լծակ, որպեսզի կոծկի իր շարքերի նվազելն ու հանրությանը որպես բազմամարդ ներկայանալու: Ըստ նրա՝ ինքը չի տեսել, որ բնակչության ութսուն տոկոսը իսկապես դեմ լինի կենսաթոշակային համակարգին, ինչպես պնդում են բարեփոխմանը դեմ մարդիկ:
Նշենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ արդեն մի շարք բողոքի ակցիաներ են իրականացվել:


























