ՀՀ քաղաքացիների համար դեպի Հայաստան ազատ ներկրման սահմանը կարող է վերանայվել ՄՄ շրջանակներում: Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ այդ հարցով զբաղվում են այլ բանակցողներ՝ ֆինանսների փոխնախարարն ու ՊԵԿ պետի տեղակալը եւ բանակցային գործընթացն ավելի մանրամասնորեն հենց նրանք կկարողանան ներկայացնել: «Այնուամենայնիվ, հարցը բավականաչափ կարեւոր է մեր քաղաքացիների համար ու այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում»,-ասել է Մելքոնյանը:
Նշենք, որ ֆիզիկական անձնինք կարող են Հայաստան ներմուծել ապրանքներ՝ առանց մաքսային դեկլարացիա ստորագրելու, եե դրանց արժեքը չի գերազանցում 150 հազար դրամը: Ռուսաստանում այդ սահմանը կազմում է 200եվրո:


























