Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը՝ 2010 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5,5 տոկոսով:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 568 մլրդ 50 մլն դրամ:
«Բիզնես-24»-ի փոխանցմամբ՝ միայն հունվար ամսվա ընթացքում գրանցվել էր ՀՆԱ-ի 2,4 տոկոս աճ, հունվար-փետրվար ժամանակահատվածում` 3,1 տոկոս աճ:



























