Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը հրաժարվել է մասնակցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մատուցված ընթրիքին, հայտնում է ֆրանսիական Nouvelles d’Arménie թերթը։
Փամուկը նույնիսկ չի պատասխանել հրավերին։ Նա պարզապես կառավարության հասցեով հետ է ուղարկել նամակը։
Ընթրիքից հրաժարվել է նաեւ թուրք գրականության մեկ այլ ականավոր ներկայացուցիչ Յաշար Քեմալը։




























