ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 18-ին, այցելել է ԼՂՀ հարավային թեւ, որտեղ ծանոթացել է գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ եւ կայուն տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանքներ` հիմնական շեշտը դնելով տեղական ներուժի արդյունավետ օգտագործման վրա:

ԼՂՀ նախագահին ուղեկցել են ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: