Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Պետդումայում հանդես գալով կառավարության 2009 թ. աշխատանքների մասին հաշվետվությամբ, հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը դուրս է եկել ռեցեսիայից եւ սկսել է վերականգնվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Անցած տարվա հուլիսից սկսած՝ ռուսական տնտեսությունը ավելի ու ավելի վստահ է առաջ ընթանում»,- ասել է Պուտինը։

«Նահանջը մեր տնտեսությունում ավարտվել է։ Դա չի նշանակում, որ ճգնաժամն էլ է ավարտվել է, բայց ռեցեսիան այլեւս հետեւում է»,- ընդգծել է վարչապետը։

«Իրավիճակն իրոք բարդ էր։ Այն հիմա էլ հեռու է բարեկեցիկ լինելուց։ Բայց մռայլ կանխատեսումները չիրականացան»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինի հաշվետվությունը ավելի քան երեք ժամ է տեւել։