«Արզնի» հանքային ջրի գործարանը շարունակում է ընդմիջումներով աշխատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել թեմային լավատեղյակ աղբյուրը: Ներկայումս գործարանից ոչ հեռու գտնվող հանքային ջրի հորը կնքված չէ, սակայն ջրի մշտական շշալցում տեղի չի ունենում: Այժմ ջրի անիմաստ կորուստ է գրանցվում:
«Արզնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ ընկերության հեռախոսներն անջատված են, չի գործում նաեւ դրա կայքը: Նշենք, որ ընկերության սեփականատեր Գեւորգ Աֆանդյանի մյուս խոշոր բիզնեսը՝ «Սթար» սուպերմարկետների ցանցը, եւս չի գործում: Ցանցի նախկին տարածքները հիմնականում զբաղեցնում են «Երեւան Սիթի» ու «Կրպակ» սուպերմարկետները:



























