«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է հայաստանյան գազը նույն բալոնով տեղափոխել այլ երկիր եւ այնտեղ չափումներ անել: Այսօր՝ փետրվարի 19-ին կայացած ասուլիսում նա նշել է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում չեն համաձայնել իր այդ առաջարկին, նշելով, որ դա լուրջ ծախսերի հետ է կապված:

«Օբյեկտիվության համար ցանկալի է որեւէ այլ երկրում եւս իրականացնել փորձաքննություն»,-ասել է Արմեն Պողոսյանը՝ նշելով, թե այս պահին Հայաստանում գազի որակը ստուգող շարժական լաբորատորիան մեկն է եւ պատկանում է «ՀայՌուսգազարդ»-ին:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարեն Չիլինգարյանն էլ նշել է, որ չի կարծում, թե գազին ազոտ, օդ կամ որեւէ այլ բան են խառնում: «Ես ավելի շատ խնդիր տեսնում եմ գազի գնի հետ»,-ասել է նա: