Հազիվ թե կարելի է խոսել այն մասին, որ գազի որակը փոխվել է; Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Լեւոն Շահվերդյանը՝ կառավարության այսօրվա նիստից հետո:
«Որպես սպառող՝ ես փոփոխություն չեմ զգացել: Այո, դեկտեմբերին գազի դիմաց ստիպված էի ավել վճարել, քանի որ ձմեռը ցրտաշունչ էր: Իմ երեք սենյականոց տան համար վճարել եմ 40 հազար դրամ: Սակայն դա ձմռանը, իսկ ամռանը երկու-երեք հազարից ավել չի կազմում»,-ասել է նա:
Այնուամենայնիվ, հավելել է նա, եթե կառավարությունը որոշում է կայացրել աշխատանքային խումբ ստեղծել, այն կստեղծվի, որպեսզի քաղաքացիներին պատասխաններ տրվեն՝ կապված գազի որակի հետ:



























