Հայաստանում կպարզեցնեն ֆիզիկական անձանց փոստային ծանրոցների մաքսային ձեւակերպումը: Այս մասին ասվում է Հայաստանի գործնական մթնոլորտի կատարելագործման ծրագրում, որը արտոնվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Բացի այդ, ձեռներեցները հարկերը չեղյալ հայտաարելու մասին հայտարարությունները կկարողանան ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: «Հայփոստի» բաժանմունքներում կընդլայնվի բաժինների ցանցը՝ կապված հարկատուների հետ:
Կապված եկամտահարկի ու հողի հարկի միավորման հետ՝ դրանք կվճարվեն ոչ թե կես տարին մեկ անգամ, այլ տարեկան մեկ անգամ:
Ծրագրվում է նաեւ ուսումնասիրել ապրանքների նախնական հայտավորման սահմանափակումները չեղյալ հայտարարելու հնարավորությունը:



























