Հայաստանի բնակիչները կկարողանան ազատորեն չեղյալ հայտարարել իրենց ապահովագրական պայմանագրերը 7 օրերի ընթացքում: Համապատասխան օրենքում փոփոխությունների նախագիծը կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրել է Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Այնուամենայնիվ, օրինագիծը չի տարածվում ԱՊՊԱ-ի ու պետական աշխատողների պարտադիր բուժօգնության վրա:

Կառավարության կողմից արտոնված օրինագծում նշվում է, որ ԿԲ-ն իրավունք ունի կարգավորելու ապահովագրական ընկերությունների գովազդն ու մարկեթինգը, ինչպես նաեւ կազմել հաճախորդների հետ պայմանագրերի վերաբերյալ պահանջները: Կսահմանվի նաեւ հաճախորդների հետ վարվելու ու նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ կարգը:

Մասնավորապես, հաճախորդն իրավունք ունի առանց բացատրությունների յոթ օրվա ընթացքում չեղյալ հայտարարել ապահովագրական պայմանագիրը: