Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է իր այցը Իտալիա խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման պատճառով:
Այցը ծրագրված էր ապրիլի 21-ին: Հռոմում նախատեսված է թուրք-իտալական գագաթնաժողով: Նախկինում միջոցառումը հետաձգվել էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վրա կատարված հարձակման պատճառով:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանը սկսել է քննարկել փոփոխությունների փաթեթը, որ ներկայացրել է կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը: Առաջին երկու փոփոխություններն ընդունվել են ընդդիմության հետ տեւական կոշտ վիճաբանություններից հետո: ԸՆդդիմությունը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումը՝ իր ներկայիս տեսքով, կլարի իրավիճակը հանրության մեջ, կսրի հարաբերությունները կառավարության եւ արդարադատության մարմինների միջեւ, որոնք համարվում են աշխարհիկ Թուրքիայի հիմնասյուներից մեկը:




























