Ադրբեջանում ապրիլի 21-ի առավոտյան Բաքու-Ղազախ ավտոմայրուղու 420-րդ կիլոմետրին իրար են բախվել երկու ուղեւորատար ավտոբուսներ:
Արդյունքում ութ ուղեւոր զոհվել է, 12-ը՝ վնասվածքներ ստացել: Զոհերի մեջ մի երեխա կա, մի քանի կին, հաղորդում է ադրբեջանական «Trend» գործակալությունը: Որոշ տվյալներով, զոհերի թիվն ավելի մեծ է: Տուժածները Ադրբեջանի Թովուզ, Գյանջա քաղաքների բնակիչներ, ինչպես նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ են:
Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել:




























