Համաձայն BBC-ի ռուսական ծառայության՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 10 կետից բաղկացած հուշագիր է հրապարակել պաշտոնյաների եւ դեսպանատների աշխատակիցների համար՝ թե ինչպես դիմագրավել Հայոց ցեղասպանության հարցերին:

Փաստաթղթում նշված են այն կանոնները, հրահանգներն ու պայմանները, որ պետք է պահպանեն պաշտոնյաները՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերին պատասխանելիս: Այդ սկզբունքները հասցեագրված են նաեւ կառավարության անունից արտերկիր մեկնող պաշտոնյաներին:

Հրահանգներում ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունենրի կարեւորությունը եւ շեշտադրում է արված հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր պատմությունն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վրա: