Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում օգոստոսի 2-ին կայացած ընտրություններում քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ ական Գագիկ Մաթեւոսյանը: Նախնական արդյունքներով՝ «Նախշ» ՍՊԸ-ի կոմերցիոն ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գագիկ Մաթեւոսյանը ստացել է 3679 քվե:

Հիշեցնենք, որ Մաթեւոսյանը միակ թեկնածուն էր:

Ընտրություններին մասնակցել են համայնքի 8 317 ընտրողներից 3 986-ը: Քաղաքապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածուի օգտին քվեարկել է 3 679, դեմ` 222 ընտրող: 85 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Անճշտությունների չափը 3 է: