Թբիլիսիի միջազգային օդանավակայանը վերադառնում է աշխատանքի նորմալ ռեժիմի:
Ինչպես հաղորդում է «Կավկազ-Պրես» գործակալությունը, գիշերը «Աիրզենա» ընկերության օդանավով Փարիզից Թբիլիսի են հասցվել մի քանի օր թռիչքի սպասող ուղեւորները: Թբիլիսիի օդանավակայանը նաեւ մասամբ վերականգնել է թռիչքները՝ թեեւ նախկին պես հետաձգվում են չվերթները Մյունխեն:
Վրաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս երկրի քաղաքացիներին, որոնք չեն կարողանում թռչել հայրենիք եվրոպական ավիատարածքում առկա խնդիրների պատճառով, դիմել տվյալ երկրում Վրաստանի հյուպատոսություն:




























