Դիսքավերի տիզերանավը ապրիլի 20-ին Ֆլորիդայի Քենեդի տիեզերական կենտրոնում փափուկ վայրէջք է կատարել։ Հրամանատար Ալան Պոյնդեկքստերի գլխավորած յոթ հոգանոց անձնակազմն ավարտել է միջազգային տիեզերակայանի STS-131 առաքելությունը։

Տիեզերանավը ՄՏԿ հասել էր ապրիլի 7-ին՝ իր հետ տանելով յոթ տոննա սարքավորումներ եւ այլ անհրաժեշտ նյութեր։ 10 օր ՄՏԿ-ում մնալու ընթացքում տիեզերագնացները մի շարք գործողություններ են իրականացրել։